Սպորտ

Կեսիեն մոտ է «Ալ Ահլի» տեղափոխությանը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում:

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնան» և «Ալ Ահլին» բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել Կոտ դ'Իվուարից 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ՝ մոտ 15 մլն եվրոյի դիմաց:

Սպասվում է, որ գործարքը տեղի կունենա մի քանի ժամվա ընթացքում, երբ ակումբները կհամաձայնեցնեն փաստաթղթերը:

Կեսիեն սաուդյան ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը:

Ֆրանկն անցած ամռանը ազատ գործակալի կարգավիճակով «Միլանից» տեղափոխվեց «Բարսելոնա»:

Ավելացնենք, որ «Ալ Ահլիում» են հանդես գալիս Էդուարդ Մենդին, Ռոբերտո Ֆիրմինոն, Ռիյադ Մահրեզը։