Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» մրցեց հունական «Արիսի» դեմ, «Ալաշկերտը» Հունգարիայում մրցեց «Դեբրեցենի» դեմ, իսկ «Ուրարտուն» տանը մրցեց ռումինական «Ֆարուլի» դեմ։
Նշենք, որ բոլոր թիմերն էլ համառ պայքար մղեցին մրցակիցների դեմ, բայց չհերիքեց վարպետությունը և ֆիզիկական պատրաստվածությունը։
«Արարատ Արմենիան» Հունաստանում պարտվեց նվազագույն հաշվով՝ 1-0։ 80-րդ րոպեին մրցակցի կազմում աչքի ընկավ Ֆաբիանոն։ Երկու հանդիպումների արդյունքով՝ 2-1 մեր թիմը դուրս մնաց պայքարից։
«Ալաշկերտը» տանը պարտվելով 1-0 հաշվով՝ դրսում հիմնական և լրացուցիչ ժամանակներում հաղթեց «Դեբրեցենին»՝ 2-1 հաշվով։ 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին տան տերերը։
«Ուրարտուն» տանը հաշվի մեջ ունենալով 2 գնդակի առավելություն՝ ոչ միայան չկարողացավ պահպանել այն, այլև խաղավերջում պարտություն կրեց՝ 3-2։ Ընդհանուր՝ 6-4 արդյունքով «Ուրարտուն» լքեց մրցաշարը։
Նշենք, որ հայկական թիմերից իր մրցելույթները շարունակում է միայն Երևանի «Փյունիկը», ով պայքարից դուրս թողեց շվեդական «Կալմարին»։