Սպորտ

Գվարդիոլը այսօր բուժզննում կանցնի «Մանչեսթեր Սիթի»-ում

Ավարտին է մոտենում «Լայպցիգի» խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի»: Այսօր վաղ առավոտյան 21-ամյա պաշտպանը բուժզննում կանցնի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» համար:

Թիմերի միջև արդեն ստորագրվել են բոլոր փաստաթղթերը։ Շուտով խորվաթ ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ման. Սիթին» Գվարդիոլին կգնի 90 միլիոն եվրոյով, ֆուտբոլիստը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը: