Թուրինի «Յուվենտուսը» համաձայնեցրել է պայմանագրի պայմանները Ռոմելու Լուկակուի հետ:
Ինչպես պնդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստի հետ պայմանավորվածություն կա երեք տարվա պայմանագիր կնքելու մասին՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու պայմանով:
Թուրինցիները պնդում են, որ «Չելսին» Դուշան Վլահովիչին ձեռք բերելու համար պետք է գործարքում ներառի Լուկակուին և նախատեսի 40 միլիոն եվրո: Լոնդոնցիները դեռ վերջնական որոշում չեն կայացրել սերբ հարձակվողին գնելու համար։ Գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի խոսքը վճռորոշ նշանակություն կունենա այստեղ:
Հաղորդվում էր, որ «Յուվենտուսում» Լուկակուն տարեկան կվաստակի 8 միլիոն եվրո։