ՄԼՍ-ի Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի խաղում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ ընդունել է «Օռլանդո Սիթիին» և հաղթել՝ 3:1 հաշվով։
Առաջ անցնելով՝ նշենք, որ հերթական փայլուն հանդիպումն է անցկացրել Լիոնել Մեսսին՝ դառնալով դուբլի հեղինակ։
Արգենտինացին նախ հաշիվը բացել է 7-րդ րոպեին, իսկ 71-րդ րոպեին ձևակերպել է խաղի վերջնական արդյունքը։ «Ինտեր Մայամիի» կազմում երկրորդ գնդակը հեղինակել է Խոսե Մարտինեսը, իսկ հյուրերի միակ գնդակի հեղինակը դարձել է Սեսար Արաուխոն։
Այսպիսով, «Ինտեր Մայամին» պայքարը կշարունակի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում և օգոստոսի 7-ին կմրցի «Դալասի» դեմ։