Հաղորդվում է, որ հարձակվողը հրաժարվում է ակտիվացնել մինչև 2024 թվականը գործող պայմանագրի երկարաձգման տարբերակը: Այն նախնական համաձայնությամբ պետք է երկարաձգվեր մինչև 2025թ. հունիս։
Այդ պատճառով ՊՍԺ-ն ֆուտբոլիստին հեռացրել է ճապոնական շրջագայության հայտացուցակից և հանել է տրանսֆերի: Ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը»։
Այս ֆոնին փարիզցիները պաշտոնական կայքի շապիկից հեռացրել են Մբապեի լուսանկարը: