Սպորտ

Մարսելոն ծանրագույն վանասվածք է հասցրել մրցակցին և արցունքն աչքերին հեռացվել խաղադաշտից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարսելոն Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում պատահաբար ծանր վնասվածք է հասցրել «Արգենտինոս Խունիորսի» ֆուտբոլիստին:

Միջադեպը տեղի է ունեցել բրազիլական «Ֆլումինենսեի» և «Արգենտինոս Խունիորսի» միջև՝ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում (1:1):

Մարսելոն, ով այժմ հանդես է գալիս բրազիլական ակումբի կազմում, փորձելով շրջանցել «Արգենտինոս Խունիորսի» պաշտպան Լուսիանո Սանչեսին, պատահաբար կանգնել է ֆուտբոլիստի ծնկի հատվածում, ինչի հետևանքով արգենտինացու ոտքը հակառակ ուղղությամբ է տեղաշարժվել:

Սանչեսի նկատմամբ կատարած խախտման համար Մարսելոն կարմիր քարտ է ստացել և արցունքն աչքերին լքել խաղադաշտը:

Խաղից անմիջապես հետո «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպանը սոցիալական ցանցերում հրապարակավ ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար:

«Այսօր խաղադաշտում ես ստիպված էի շատ ծանր պահ ապրել: Ես պատահաբար վնասվածք հասցրի խաղընկերոջս:

Մաղթում եմ Ձեզ շուտափույթ ապաքինում և աշխարհի ողջ ուժը», - Instagram-ում գրել է Մարսելոն: