Սպորտ

«Ինտերը» ընկերական խաղում հաղթում է ՊՍԺ-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միլանի «Ինտերը» Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում ընկերական խաղում 1:2 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին։ 

«Ինտերի» մեկնարկային կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 55-րդ րոպեին։

Ֆրանսիական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Վիտինյան (63-րդ րոպե): Իտալական ակումբի կազմում գոլերի հեղինակ են դարձել Սեբաստիան Էսպոզիտոն (81-րդ) և Ստեֆանո Սենսին (83-րդ):

Հաջորդ ընկերական խաղը «Ինտերը» կանցկացնի օգոստոսի 9-ին՝ մրցելով «Զալցբուրգի» հետ: