Սպորտ

Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում չեմպիոներ ունենք

Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Վաղարշակ Քեյանը (48 կգ) և 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, հաղթելով համապատասխանաբար իտալացի և լեհ մրցակիցներին, դարձել են չեմպիոն։

Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից։

Իսկ Արեն Խառատյանն (52 կգ) ու Սպարտակ Նահապետյանը (57 կգ) պատանիների առաջնության արծաթե մեդալակիրներ են։