Սպորտ

Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում Հայաստանի առաջին մեդալները նվաճել են ազատ ոճային ըմբիշները

Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում Հայաստանի առաջին մեդալները նվաճել են ազատ ոճային ըմբիշները:

Կոնգոյում ընթացող Խաղերում Վրեժ Գևորգյանը (61 կգ) ոսկե մեդալ է նվաճել ու հռչակվել չեմպիոն, Հրաչյա Մարգարյանը (65 կգ) դարձել է արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիր:

Մեր ըմբիշներին պարգևատրել է   ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: