Կարիմ Բենզեման «Ալ Իթթիհադի» կազմում նորամուտի խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիացին «Էսպերանս» ակումբի դարպասը գրավել է արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության 55-րդ րոպեին (2:1):
Բացի այդ, հարձակվողը 35-րդ րոպեին առաջին գոլի դրվագում գոլային փոխանցում է կատարել ։ Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրն ամռանը «Ռեալից» էր տեղափոխվել «Ալ Իթթիհադ»:
«Ալ Իթթիհադի» կազմում իր նորամուտը նշեց նաև «Չելսիի» նախկին կիսապաշտպան Նգոլո Կանտեն: