Սպորտ

«Ուրարտուն» դրամատիկ պայքարում զիջում է Ռումինիայի չեմպիոնին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ուրարտուն» Ռումինիայի Կոստանցա քաղաքում հյուրընկալվելիս մրցեց «Ֆարուլի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց ռումինական թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Նշենք, որ Երևանի թիմը երկուանգամ հաշվի մեջ առաջ անցավ, բայց չկարողացավ պահպանել առավելությունը։

Դմիտրի Գունկոյի թիմի գոլերը խփեցին Արտյոմ Մաքսիմենկոն ու Իվան Զոտկոն, իսկ «Ֆարուլի» գոլերը խփեցին Տուդոր Բելուցեն և 17-ամյա հարձակվող Ադրիան Մազիլուն։ 90+5-րդ րոպեին «Ֆարուլին» հաղթանակ պարգևեց Իոնուտ Լարիեի խփած գոլը։

Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։