Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր շվեդական «Կալմարին»։ Բավական հետաքրքիր պայքարում անցած խաղում «Փյունիկին» հաջողվել է կամային հաղթանակի հասնել`2:1 հաշվով։
Հանդիպման առաջին կեսի վերջում շվեդական ակումբը բացել է խաղի հաշիվը, սակայն «Փյունիկը», նախ, Լուկա Յուրիչիչի շնորհիվ հավասարեցրել, ապա խաղավարտից 10 րոպե առաջ հաշվի մեջ առաջ է անցել՝ Խուան Բրավոյի գոլի շնորհիվ։
Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։