Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում «Ալաշկերտն» Աբովյանի Քաղաքային մարզադաշտում ընդունել է «Դեբրեցենին», իսկ «Արարատ-Արմենիան» Ավանի ակադմիայում մրցել է հունական «Արիսի» դեմ։
Առաջ անցնելով՝ նշենք, որ երկու թիմերն էլ համառ պայքար մղեցին և կարող էին ավելի լավ արդյունքներ գրանցել։ «Արարատ-Արմենիա»-«Արիս» հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Նախ 11-րդ րոպեին հաշիվը բացել է Վիլֆրիդ Էզան, ապա 20-րդ րոպեին հյուրերի պատասխան գնդակը խփել է Լուիս Պալման։
«Ալաշկերտը» պարտվել է հունգարական «Դեբրեցենին» նվազագույն հշվով՝ 0-1։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում հյուրերը կարողացել են հաղթել 1:0 հաշվով. հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփել է Շտեֆան Լոնչարը։
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին։