Սպորտ

Զախարյանի տրանսֆերը «Լացիո» կարող է չկայանալ. հայտնի է պատճառը

Արսեն Զախարյանի տրանսֆերը Մոսկվայի «Դինամոյից» «Լացիո» կարող է չկայանալ:

Ինչպես հաղորդում է  «Il Messaggero»-ն, ակումբները համաձայնության են եկել կիսապաշտպանի տեղափոխության շուրջ 11 մլն եվրոյի և բոնուսների դիմաց, սակայն այժմ «Լացիոյում» կասկածում են գործարքի նպատակահարմարության շուրջ:

Դա հիմնականում պայմանավորված է այն կասկածներով, որոնք զգում է հռոմեացիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին: Նա կնախընտրեր «Լացիոյում» տեսնել այլ տեսակի խաղացողների։ Այդ կապակցությամբ առաջացել է Զախարյանին գնելու և հետագայում այլ ակումբ վարձակալությամբ տալու տարբերակը։ Նշվում է, որ Զախարյանին դուր չի գալիս այդ տարբերակը։ Այդ պատճառով Արսենը թույլ է տվել իր շրջապատին բանակցություններ վարել այլ շահագրգիռ թիմերի հետ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Դինամոյի» ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ջենոան» և «Ստրասբուրգը»: