Այսօր հայկական թիմերը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում կանցկացնեն առաջին հանդիպումները։ Թիմերից երկուսը տանը կընդունեն մրցակիցներին։
Աբովյանի քաղաքային մարզադաշտում «Ալաշկերտ»-ը կխաղա հունգարական «Դեբրեցեն»-ի հետ: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: Նույն ժամին` 19:00-ին, «Արարատ-Արմենիա»-ն Ավանի ակադեմիայի մարզադաշտում կմրցի հունական «Արիս»-ի հետ:
Դրսում՝ Երևանի «Փյունիկ»-ը կմրցի շվեդական «Կալմար»-ի հետ հանդիպումը կսկսկվի 21:00-ին: Ժամը 21:30-ին «Ուրարտու»-ն արտագնա խաղում կմրցի ռումինական «Ֆարուլ»-ի հետ: