ԱՄՆ-ի Ինգլվուդի «Սոու Ֆայ» մարզադաշտում կայացած Լոնդոնի «Արսենալի» և «Բարսելոնայի» միջև ընկերական հանդիպումը ավարտվել է զինագործների հաղթանակով՝ 5:3 հաշվով։
7-րդ րոպեին հաշիվը բացել է լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Վեց րոպե անց Բուկայո սական վերականգնել է հավասարությունը։ 34-րդ րոպեին Ռաֆինյան նորից առաջ է մղել կատալոնացիներին։ Գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը 43-րդ րոպեին կրկին հավասարեցրել է հանդիպման հաշիվը:
55-րդ րոպեին իր առաջին գոլը խփեց բելգիացի Լեանդրո Տրոսարը: 22 րոպե անց նա արդեն դուբլ է ձևակերպել, որին «Բարսելոնան» պատասխանել է Ֆերան Տորեսը։ Հանդիպման վերջնական հաշիվը 89-րդ րոպեին ձևակերպել է Ֆաբիո Վիեյրան՝ 5-3։