Սպորտ

Հայ բռնցքամարտիկներն առնվազն երկու մեդալ են ապահովել Ռումինիայում

Ռումինիայում շարունակվում է բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանն ապահովել է առնվազն երկու մեդալ։ Տիգրան Հովսեփյանը 1/4 եզրափակչում մեծ առավելությամբ պարտության է մատնել Հունգարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Գոմբաին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Հայ մարզիկը թե՛ տեխնիկապես, թե՛ ֆիզիկապես զգալի գերազանցե; է մրցակցին և մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են նրան:

75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը հաղթել է վրացի մարզիկին և ապահովել Հայաստանի 2-րդ մեդալը Եվրոպայի առաջնությունում: Առաջին ռաունդում զիջելով 1:4 հաշվով՝ Հարությանը հավաքվել ու կամային բարձր որակներ դրսևորելով հաջորդ 2 ռաունդներում հաղթանակի նժարը թեքել է իր կողմն ու հաղթել 4:1 հաշվով: Ի դեպ՝ 3-րդ ռաունդում վրացի մարզիկը նաև նկատողություն է ստացել հայ բռնցքամարտիկին բռնելու համար: