Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի խփած գնդակը Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի «Ուրալի» հետ խաղում հաղթանակ է պարգևել թիմին:
Տիկնիզյանը, 46-րդ րոպեին դուրս գալով փոխարինման, արդեն 49-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։
2-րդ տուրում «Լոկոմոտիվն» արտագնա խաղում կխաղա «Ռուբինի» հետ, իսկ «Ուրալը» տանը կհանդիպի «Ռոստովին»։