Ռումինիայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առնո Դարչինյանը 3 անգամ նոկդաունի է ենթարկել թուրք մրցակցին ու ժամանակից շուտ հաղթանակ է տարել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ 46 կգ քաշային մարզիկը մենամարտի առաջին իսկ վայրկյաններից թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես գերազանցել է թուրք Օյան Ֆուրկանին: 3-րդ ռաունդում մրցավարը մրցակցի առողջությունից ելնելով՝ դադարեցրել է մենամարտը: