Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Մարսել Զաբիցերը մեկնաբանել է թիմ տեղափոխությունը:
«Չեմ համբերում, որ վերջապես միանամ թիմին և կրեմ «Բորուսիայի» մարզաշապիկը։ Մարզիչների հետ ծանոթությունը հիանալի էր և ինձ ցույց տվեց, թե որքան հավակնոտ է ակումբը ցանկանում լինել առաջիկա տարիներին:
Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ, որպեսզի «Բորուսիան» հասնի իր նպատակներին և ունենա բոլոր հիմքերը՝ որքան հնարավոր է շուտ կրկին նշելու ինչ-որ յուրահատուկ բան իր երկրպագուների հետ»,- Զաբիցերի խոսքերը մեջբերել է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին «Բորուսիան» հայտարարել էր ավստրիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին: Ֆուտբոլիստը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիայից»։
2022/2023 մրցաշրջանի երկրորդ կեսում Զաբիցերը վարձավճարով հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Նա «կարմիր սատանաների» կազմում 18 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: