Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է հանդիպումներ անցկացնել աֆրիկյան մի շարք հավաքականների հետ: Ինչպես հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը, ապագայում Վալերի Կարպինի թիմի մրցակիցները կարող են լինել Սենեգալը, Եգիպտոսը, Նիգերիան, Մալին և Կոնգոն:
Այդ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ կանցկացվեն «Ռուսաստան -Աֆրիկա» գագաթնաժողովում, որը կմեկնարկի Սանկտ Պետերբուրգում հուլիսի 27-ին։ Աշնանը Ռուսաստանի հավաքականը, ինչպես սպասվում է, կմրցի Քաթարի հետ, որը տեղի կունենա սեպտեմբերի 12 -ին: