Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը «Կոլամբուս Քրյուի» կազմում ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել տուգանային հարվածից։
Սելարայանը «Սեյնթ Լյուիսի» դեմ մրցավեճի 11-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը՝ օգնելով «Կոլամբուս Քրյուին» հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ։ Այս խաղում Սելարայանի թիմը հաղթանակի է հասել 2-1 հաշվով և այս պահին խմբային փուլի առաջատարն է։