Սպորտ

Հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին

Հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին

Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը կամային բարձր որակներ դրսևորեց ու պարտության մատնեց Ասլանլի Կանանին։ Այս մասին հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան:

«Առաջին ռաունդում մրցավարները 3։2 հաշվով առավելությունը տվել էին մրցակցին, բայց երկրոդ ու երրորդ ռաունդներում հայ մարզիկը փոխեց մարտավարությունն ու  պարզապես շնչելու հնարավորություն չտվեց ադրբեջանցուն։ Արդյունքում վստահ հաղթանակ 5։0 հաշվով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական