Սպորտ

Լեգենդներն ավարտում են իրենց կարիերան. Ջանլուիջի Բուֆֆոնը և Դավիդ Սիլվան շուտով կհայտարարեն ֆուտբոլից հեռանալու մասին

Լեգենդներն ավարտում են իրենց կարիերան. Ջանլուիջի Բուֆֆոնը և Դավիդ Սիլվան շուտով կհայտարարեն ֆուտբոլից հեռանալու մասին։

«Պարմայի» 45-ամյա դարպասապահն այս ամառ ավելի ու ավելի է հակված կարիերան ավարտելուն, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Ինչ վերաբերում է Սիլվային, ապա «Ռեալ Սոսյեդադի» 37-ամյա կիսապաշտպանն այս շաբաթ վնասվածք էր ստացել։ Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, ստացված վնասվածքը նրան ստիպել է որոշել խզել պայմանագիրը ակումբի հետ և հեռանալ ֆուտբոլից: