Լիոնել Մեսսին իր դեբյուտային խաղում հաղթանակ բերեց «Ինտեր Մայամիին։
MLS + MX լիգայի գավաթի առաջին տուրում «Ինտեր Մայամի»-ն հանդիպեց «Կրուս Ազուլ»-ի հետ: 36-ամյա արգենտինացին խաղադաշտ է դուրս եկել 54-րդ րոպեին։ 94-ին նա տուգանային հարվածից գոլ խփեց ու 2-1 հաշվով հաղթանակ բերեց իր նոր թիմին։
«Գնացինք!!! Ինձ համար և ամբողջ թիմի համար շատ կարևոր էր հաղթանակով սկսելը։ Մենք շարունակում ենք»,- խաղից հետո գրել է Մեսսին սոցցանցերում։
Նրա հաղթանակը տոնել են Սերենա Ուիլյամսը, Քիմ Քարդաշյանը և Բեքհեմները:
Ինքը՝ Մեսսին, վերջին րոպեին խփած գոլից հետո վազել է տրիբունայում գտնվող ընտանիքի մոտ։