Հաղթական մեկնարկ` Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում։
Հայ բռնցքամարտիկներից հաղթանակով է մեկնարկել 52 կգ քաշային Արեն Խառատյանը, որը մրցում էր Անգլիան ներկայացնող Բարնի Սմիթի հետ։
Մենամարտը բավականին բարդ է ստացվել, որտեղ վճռորոշ է եղել վերջին` 3-րդ ռաունդը։ Հայ մարզիկը կամք է դրսևորել ու գեղեցիկ հաղթանակ տոնել։
Հաջորդ մենամարտը Խառատյանը կանցկացնի հուլիսի 25-ին։