Սպորտ

Հայկական ակումբները փայլում են «Կոնֆերենցիաների լիգայում»՝ ընդհանուր խփելով 13 գնդակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայկական ակումբները փայլում են «Կոնֆերենցիաների լիգայում»՝ ընդհանուր խփելով 13 գնդակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատի» դեմ, իսկ «Արարատ-Արմենիան» արտագնա պատասխան խաղում մրցեց ալբանական «Էգնատիայի» հետ։

Պատասխան խաղում «Ալաշկերտը» մրցակցին ջախջախեց 6:1 հաշվով։ «Ալաշկերտի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Ագդոն Մենեզեսը։ Մեկ գոլ խփեցին Եիսոն Ռասինեսը, Սերոբ Գրիգորյանն ու Անան Մենսահը։ Նշենք, որ Երևանում զույգերի առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

«Արարատ-Արմենիայի» և «Էգնատիայի» միջև խաղում ամեն ինչ շատ ավելի դրամատիկ ընթացք ստացավ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում թիմերը ևս փոխանակվեցին երկու գնդակներով՝ 4-4 և հանդիպումը տեղափոխվեց 11-մետրանոց հարվաշածար։

Այստեղ ուժեղ էին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների նյարդերը։ Հիշեցնենք, որ զույգերի առաջին խաղում Երևանում գրանցվել էր 1-1 հաշիվը։

Նշենք, որ հայկական 4 թիմ դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլ. մինչև այս հանդիպումները Երևանի «Փյունիկը» դրսում ևս հաղթել է Էստոնիայի «Նարվա Տրանսին» 3-0 հաշվով, իսկ «Ուրարտուն» չնայած հաղթել էր պատասխան խաղում, բայց ընդհանուր հաշվով դուրս էր մնացել «Չեմպիոնների լիգայի» որակավորման փուլից և հանդես կգա «Կոնֆերենցիաների լիգայում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական