Սպորտ

«Յունայթեդը» Հոյլանդի համար կվճարի 60 մլն ֆունտ և բոնուսներ

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Ռասմուս Հոյլանդի տրանսֆերի շուրջ «Ատալանտայի» հետ համաձայնության գալուն:

Ակումբները բանակցություններ են վարում և հավանական է ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքի նվազում: «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է Հոյլանդին ձեռք բերել 60 մլն ֆունտի դիմաց, թեև ի սկզբանե սպասվում էր, որ 20-ամյա հարձակվողի համար պետք է վճարվի մոտ 80 մլն ֆունտ:

Հաղորդվում է, որ Հոյլանդի հետ պայմանագրի անձնական պայմաններն արդեն համաձայնեցված են: Այս պահին «Ատալանտան» և «ՄՅՈՒ»-ն քննարկում են տրանսֆերի գումարի մասնաբաժինը, որը կվճարվի բոնուսների տեսքով: Այնուամենայնիվ, չնայած Հոյլանդի տեղափոխության նկատմամբ աճող վստահությանը, տրանսֆերը դժվար թե ձևակերպվի կարճ ժամանակում:

Նշվում է, որ Հոյլանդի տրանսֆերի արժեքի նվազումը կարող է «Մանչեսթեր Յունայթեդին» թույլ տալ իրականացնել Սոֆյան Ամրաբատի տրանսֆերը՝ առանց խախտելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: «Ֆիորենտինայի» կիսապաշտպանի գործարքի հիմնական մանրամասներն արդեն համաձայնեցված են։