Անգլիական «Տոտտենհեմը» հետաքրքրված է բրազիլական «Ֆլամենգոյի» հարձակվող Պեդրո Աբրեուի ծառայություններով:
«Տոտենհեմը» դիտարկում է իրականացնել Բրազիլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տարնսֆերը, եթե Հարի Քեյնը որոշի հեռանալ ակումբից։ Քեյնին իրենց կազմում են ցանկանում տեսնել Մյուխենի «Բավարիան» և ՊՍԺ-ն:
Նշենք, որ Պեդրոն Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ-2022-ին, նա նաև նույն տարում հաղթել է Լիբերտադորեսի Գավաթը։