Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ մտադիր է մնալ փարիզյան ակումբում՝ չնայած, որ թիմի երկրպագուները իրեն չեն սիրում:
«Հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում կմնամ ՊՍԺ-ում։ Ես պայմանագիր ունեմ թիմի հետ, և ոչ ոք ինձ այլ բան չի ասել։ Նույնիսկ, եթե ինձ չսիրեն երկրպագուները, ես կմնամ ՊՍԺ- ում՝ սիրով կամ առանց դրա»,- ասել է Նեյմարը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Նեյմարը կարող է հեռանալ ՊՍԺ-ից: Նախորդ մրցաշրջանի ավարտին փարիզցիների ակտիվ երկրպագուների մի մասը հավաքվել էր բրազիլացի հարձակվողի տան մոտ՝ պահանջելով, որ նա լքի ակումբը: 31-ամյա Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը: