Լոնդոնի «Չելսին» իր առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել այս մրցաշրջանում: Թիմը ԱՄՆ-ը Չապել Հիլլ քաղաքում հանդիպել է դերասան Ռայան Ռեյնոլդսի ակումբի հետ։ Լոնդոնցիները «Ռեքսեմ»-ի նկատմամբ առավելության են հասել 5:0 հաշվով: Սա Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի առաջին հանդիպումն էր։
Դուբլի հեղինակ է դարձել «Բարնլիի» հոլանդացի նախկին պաշտպան Յան Մատսենը։ Աչքի են ընկել նաև անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալահերը, ֆրանսիացի կիսապաշտպան Կիստոֆեր Նկունկուն և անգլիացի պաշտպան Բեն Չիլուելը:
Իր հաջորդ հանդիպումը ԱՄՆ-ում «Չելսին» կանցկացնի հուլիսի 23-ին «Բրայթոն Ալբիոնի» հետ: