Սպորտ

Հարձակման գծի խաղացողներից որևէ մեկին վաճառելու դեպքում «Բարսելոնան» կարող է գնել Ֆելիշին

«Բարսելոնան» կարող է գնել Ժոաու Ֆելիշին, եթե վաճառի հարձակման գծի խաղացողներից որևէ մեկին: Այս մասին հայտնում է լրագրող Թոնի Խուան Մարտինը։ Ներկայումս կատալոնացիները միջոցներ չունեն «Աթլետիկոյի» կիսապաշտպանին ձեռք բերելու համար: Եթե Ֆելիշի տրանսֆերը կայանա, ապա օգոստոսից ոչ շուտ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդցիները հավանություն են տվել Ֆելիշի վարձակալությանը «Բարսելոնա»՝ գնման իրավունքով: Նախորդ մրցաշրջանում 23-ամյա պորտուգալացին վարձավճարով հանդես էր գալիս «Չելսիում»: