Սպորտ

Ալբան կմիանա ընկերներին. «Ինտեր Մայամիի» սեփականատերը հաստատել է

«Ինտեր Մայամիի» սեփականատերը հաստատել է «Բարսելոնայի» արդեն նախկին պաշտպան Ժորդի Ալբայի առաջիկա տեղափոխությունը ՄԼՍ-ը ներկայացնող ակումբ:

«Ալբան այսօր կստորագրի պայմանագիրը», - երեքշաբթի հայտարարել է Խորխե Մասը:

Հիշեցնենք, որ այս ակումբում են արդեն խաղում Ալբայի նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսին և Սերժի Բուսկետսը։ Ֆուտբոլիստների շնորհանդեսը տեղի է ունեցել հուլիսի 17-ին։