Սպորտ

«Ակումբից վեր խաղացողներ չկան». ՊՍԺ-ի նախագահ

«Ակումբից վեր խաղացողներ չկան». ՊՍԺ-ի նախագահ

Նասեր Ալ-Խելայիֆին ներկա է գտնվել ՊՍԺ-ի մարզմանը և թիմին ասել, որ ակումբից վեր խաղացողներ չկան: Փարիզցիների նախագահը ներկա է գտնվել Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի առաջին մարզմանը և ելույթ է ունեցել նրանց առաջ։

Նա նաև հիշեցրել է, որ նոր մարզումային կենտրոնի հետ ֆուտբոլիստները չեն կարող արդարացումներ ունենալ վատ աշխատանքի դեպքում:

Թիմին դիմելուց հետո նա անհատապես խոսել է նորեկների հետ (Միլան Շկրինյար, Մարկո Ասենսիո, Մանուել Ուգարտե, Լյուկա Էրնանդես, Լի Քան Ին և Շեր Նդուր) և ողջունել նրանց:

Նշվում է, որ Կիլիան Մբապեի հետ առանձնազրույց չի եղել: Հարձակվողի վերաբերյալ ակումբի դիրքորոշումը չի փոխվել. կամ նա կերկարաձգի պայմանագիրը, կամ կվաճառվի:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական