Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցեց Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիի» դեմ։
Պատասխան հանդիպումը անցավ անչափ հետաքրքիր և դիտարժան պայքարում, «Ուրարտուն» խաղի հիմնական ժամանակում հաղթեց մրցակցին՝ 2-1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը։
Դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 2-2 և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակի մեկնարկում տանտերերը 11 մետրանոցի իրավունք վստակեցին, որը դիպուկ իրացրեց Տոմիսլավ Կիշը։ Լրացուցիչ ժամանակի առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին «Ուրարտուի» կազմում գոլի հեղինակ դարձավ Արտյոմ Մաքսիմենկոն։
Դիմակայության հաղթողը որոշվեց հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին «Զրինսկիի» ֆուտբոլիստները։
Նշենք, որ «Ուրարտուն» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների Լիգայում, որտեղ կրցի ռումինական «Ֆարուլի» հետ։