Ինչպես գրում է իտալական Corriere dello Sport-ը, անգլիական ակումբն արդեն իտալական «Նապոլիին» առաջարկել է վաճառել վրացի կիսապաշտպանին 100 մլն եվրոյի դիմաց: Ավելի վաղ «Նյուքասլը» ցանկանում էր գնել վրացուն 90 միլիոն եվրոյի դիմաց, սակայն «Նապոլիի» նախագահը դա անբավարար է համարել։
Նշվում է, որ սա ռեկորդային գումար է, որը «Նյուքասլը» երբևէ կփորձի ծախսել ֆուտբոլիստների վրա:
Հիշեցնենք, որ «Նապոլին» Կվարացխելիային գնել է 10 միլիոն դոլարով 2022 թվականի հուլիսին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028 թվականը։ Transfermarkt-ն այժմ ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 85 մլն եվրո: