Սպորտ

«Նիկո Կովաչն իմ լավ ընկերն է, ես նրան կհարցնեմ, թե ինչ է մտածում Տիկնիզյանի մասին». Իվիցա Օլիչ

«Բավարիայի» նախկին հարձակվող և Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին մարզիչ Իվիցա Օլիչը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի ֆուտբոլային որակների մասին և ցանկություն է հայտնել օգնել նրան տեղափոխվել գերմանական «Վոլֆսբուրգ»։ 

«Թեև ես կարճ ժամանակ աշխատեցի ԲԿՄԱ-ում, ես անմիջապես տեսա նրա ներուժը: Բայց նրա համար կարևոր է բարելավել տակտիկական պահերի վերաբերյալ ընկալումը։ Երբ ես աշխատում էի նրա հետ, նա շատ երիտասարդ էր, բայց անցել է մի քանի տարի, հիմա նա հիանալի է խաղում Հայաստանի ազգային հավաքականի, ինչպես նաև «Լոկոմոտիվի» կազմում։ Կարծում եմ՝ նա ունի անհրաժեշտ որակները՝ արագություն, լավ ձախ ոտք, ինչո՞ւ ոչ։

«Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչը Նիկո Կովաչն է՝ իմ լավ ընկերը: Ես նրան կհարցնեմ, թե ինչ է մտածում Տիկնիզյանի մասին, խորհուրդ կտամ, և կարծում եմ, որ սա կարող է օգնել Նաիրին տեղափոխվել Բունդեսլիգա։ Այժմ նա 23 տարեկան է. բոլորովին վաղ չէ տեղափոխվության համար»,- Metaratings-ի հետ զրույցում նշել է խորվաթ հայտնի ֆուտբոլիստը։