Սպորտ

Մեքսիկայի հավաքականը՝ «Ոսկե գավաթակիր»

Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականը նախօրեին նվաճեց Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ծովի ավազանի երկրների չեմպիոնի տիտղոսը։ 

Եզրափակիչում Մեքսիկան 1:0 հաշվով հաղթեց Պանամայի ընտրանուն՝ 88-րդ րոպեին խփեց գնդակն ուղարկելով դարպասը։ Հաղթական միակ գոլի հեղինակը նիդերլանդական «Ֆեյենորդի» հարձակվողն է՝ Սանտիագո Խիմենեսը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Մեքսիկան մրցել էր Ջամայկայի, իսկ Պանաման ԱՄՆ-ի հետ։ Եզրափակիչն անցկացվում էր ԱՄՆ-ում։ Սա Մեքսիկայի՝ «Ոսկե գավաթի» 9-րդ նվաճումն էր. ԱՄՆ-ն հաղթել է 7 անգամ, Կանադան՝ 1։