Սպորտ

«Վստահ եմ՝ «Ինտեր Մայամիի» հետ ամեն ինչ հիանալի կլինի». կայացել է Մեսսիի և Բուսկետսի շնորհանդեսը

«Ինտեր Մայամիում» կայացել է Լիոնել Մեսսիի և Սերժի Բուսկետսի շնորհանդեսը: Մեսսիի պայմանագիրը ՄԼՍ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ 36-ամյա արգենտինացին «Ինտեր Մայամիում» հանդես կգա 10 համարի մարզաշապիկով:

Բուսկետսի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նույնպես նախատեսված է մինչև 2025 թվականը։ Ֆուտբոլիստը հանդես կգա 5 համարի մարզաշապիկով։

«Ես ուրախ եմ Մայամիում գտնվելու համար և լի եմ ակումբի համար պայքարելու ցանկությամբ և օգնելու նրան հետագայում աճել: Հետաքրքիր ժամանակներ են սպասում մեզ, ես պատրաստ եմ անմնացորդ նվիրման համար:

Ուրախ եմ, որ ընտանիքիս հետ ընտրել եմ այս քաղաքը և վստահ եմ, որ «Ինտեր Մայամիի» հետ ամեն ինչ հիանալի կլինի: Ես անհամբեր սպասում եմ այս ճանապարհորդությանը»,- շնորհանդեսին ասել է Մեսսին։