Հոլանդական «Ֆեյենորդի» ներկայացուցիչները հաստատել են Մոսկվայի «Դինամո»–ի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրությունը:
«Չորեքշաբթի օրվանից նորություններ տարածվեցին Արսեն Զախարյանի` «Ֆեյենորդ» տեղափոխության վերաբերյալ։ Այո՛, մեր ակումբը հետևում է նրան, սակայն որևէ բանակցություն դեռ չենք սկսել։ Ներկա պահին այլ բան չենք կարող հայտնել այդ ֆուտբոլիստի վերաբերյալ»,- նշել է «Ֆեյենորդ»–ի մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ Sports.ru-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի նկատմամբ «Ֆեյենորդ»–ի կողմից հետաքրքրության մասին վերջերս գրել էր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ընդգծելով, որ Զախարյանի շուրջ զարգացումներին հետևում է նաև Ամսերդամի «Այաքսը»։