Թուրինյան ակումբը 2023թ. հունիսի 6-ի մամուլի հաղորդագրությունից հետո հայտարարել է, որ սկսել է համապատասխան ընթացակարգ։ «Յուվենտուսը» հայտնել է, որ քննարկումների շրջան է սկսել Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ (ակումբներ, որոնք դեռ չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մտադրության մասին)։
«Նման քննարկումներից հետո, հաշվի առնելով Սուպերլիգայի նախագծի համար կիրառելի պայմանագրի պայմանների մեկնաբանման առկա անհամապատասխանությունները, «Յուվենտուսը» հաստատում է, որ նախաձեռնել է լիգայից դուրս գալու ընթացակարգ, բայց նաև ընդունում է, որ, պայմանագրի կիրառելի պայմանների համաձայն, նրա ելքը կավարտվի և ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե նախապես լիազորված լինի «Ռեալի», «Բարսելոնայի» և Սուպերլիգայի նախագծին մասնակցող մյուս ակումբների կողմից»,- ասվում է «բյանկոներիների» տարածած հաղորդագրության մեջ: