«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է գերմանական «Վոլֆսբուրգի» ուշադրության կենտրոնում. հայտնում է լրագրող Իվան Կարպովը տելեգրամյան ալիքում:
Գերմանական ակումբը հետևել է 24-ամյա ֆուտբոլիստի՝ Հայաստանի հավաքականի կազմում Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) դեմ Եվրո-2024-ի ընտրական խաղերին, որտեղ նա աչքի է ընկել գոլով և գոլային փոխանցմամբ:
Նախորդ մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: