«Բավարիան» Սադիո Մանեին հայտնել է, որ ազատ է իր համար նոր թիմ փնտրելու հարցում:
Ինչպես հաղորդում է Kicker-ի լրագրող Գեորգ Հոլցերը, վինգերին արդեն տեղեկացրել են, որ ակումբը այս մրցաշրջանում հույս չի կապում իր հետ:
Մյունխենցիները մտադիր են վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի խնայեն նաև աշխատավարձային ֆոնդը։