«Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ: Այս մասին հայտնում է իսպանական թիմի մամուլի ծառայությունը։ 18-ամյա բրազիլացին 2023/24 մրցաշրջանը վարձավճարով կխաղա գործող ակումբում։ Նոր ակումբի հետ Ռոկեն պայմանագիր է կնքել մինչև 2031թ․ ամառը։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 500 մլն եվրո:
Վիտոր Ռոկեն «Ատլետիկոյում» խաղում է 2022թ․ ապրիլից, երբ «Կրուզեյրոյից» տեղափոխվեց 4,7 միլիոն եվրոյի դիմաց։ «Պարանաենսում» Ռոկեն 66 խաղում խփել է 22 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։
Նշենք, որ «Բարսելոնայի» համար այս տեղափոխությունը երրորդն էր ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ավելի վաղ ակումբը ազատ գործակալի կարգավիճակով ձեռք էր բերել Իլկայ Գյունդողանին («Մանչեսթեր Սիթի») և Ինիգո Մարտինեսին (Բիլբաոյի «Ատլետիկ»):