Սպորտ

ՊՍԺ-ն 110 մլն եվրո է առաջարկել Օսիմհենի համար

ՊՍԺ-ն առաջին առաջարկն է կատարել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի վերաբերյալ:

Ինչպես պնդում է նեապոլիտանական Il Mattino թերթը, փարիզցիները հարձակվողի համար առաջարկել են 110 մլն եվրո, սակայն այդ գումարը չի բավարարում «Նապոլիին»: Օսիմհենի գործակալ Ռոբերտո Կալենդան գիտի, որ այդ գումարի դիմաց խաղացողից չեն հրաժարվի։ ՊՍԺ-ն առայժմ մտադիր չէ բավարարել «Նապոլիի» պահանջները, բայց պատրաստ է Օսիմհենին առաջարկել տարեկան 12 միլիոն եվրոյի աշխատավարձ: Այս պահին հարձակվողը պատրաստ չէ արագացնել «Նապոլիից» տեղափոխության տրանսֆերը։ 

Կալենդան հույս ունի, որ ՊՍԺ-ն ևս մեկ առաջարկ կանի՝ բարելավելով այն: Նշվում է, որ Լուիս Էնրիկեն «հիանում է» Օսիմհենի համար։