Սպորտ

«Ֆեյնորդը» դիտարկում է այս ամառ իրականացնել Զախարյանի տրանսֆերը. Ռոմանո

Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է հոլանդական «Ֆեյենորդը», «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Զախարյանի պայմանագիրը լրանում է 2024 թվականին և նա մեծ հնարավորություններ ունի շուկայում այն բանից հետո, երբ «Չելսի» տեղափոխությունը ձախողվեց մեկ տարի առաջ»,- նշել է Ռոմանոն:

Ըստ Ռոմանոյի՝ Զախարյանին հետևում է նաև Ամստերդամի «Այաքսը»։