ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ֆուտբոլում ռասիզմի խնդրի մասին․
«Խաղացողները պետք է ավելին անեն ռասիզմի դեմ պայքարում։ Մենք սկսել ենք, բայց պետք է ավելին անենք։ Դա պետք է քննարկել իշխանությունների հետ։
Վինիսիուսը տուժեց, բայց նա միակը չէ։ Չի կարելի թույլ տալ նման վարքագիծ»,- ասել է Մբապեն՝ Կամերունում գտնվելու ընթացքում տված հարցազրույցում: