Ժորդի Ալբան կարող է մնալ Եվրոպայում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նախկին պաշտպանը մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն: As-ի տեղեկություններով՝ կողմերը բանակցություններ են վարում, սակայն գործարքը դեռ չի ձևակերպվել։
34-ամյա իսպանացին կարիերան Եվրոպայում շարունակելու տարբերակներ ունի. նրանով հետաքրքրված են «Ինտերն» ու «Բենֆիկան»: Բացի այդ, Ալբայի տրանսֆերով հետաքրքրված է նաև Սաուդյան Արաբիայի երկու ակումբ:
Ֆուտբոլիստը դեռ չգիտի՝ ընդունել ՄԼՍ-ի առաջարկը, թե տեղափոխվել այլ ակումբ։