«Ինտերը» նոր առաջարկ է պատրաստում Ռոմելու Լուկակուի տրանսֆերի վերաբերյալ:
Ավելի վաղ «Չելսին» մերժել էր 25 մլն եվրոյի դիմաց իտալական ակումբի հարձակվողի տեղափոխության առաջարկը:
Այժմ «ներաձուրիները» 30-35 միլիոն եվրոյի առաջարկ են պատրաստում: Նշվում է, որ միլանցիները մշտական կապ են պահպանում ֆուտբոլիստի գործակալի հետ, սակայն բելգիացին նույնպես պետք է մասնակցի գործարքի իրականացմանը:
Լուկակուի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Յուվենտուսը»։ Թուրինցիները կարող են ձեռք բերել «Չելսիի» ֆուտբոլիստին Դուշան Վլահովիչին վաճառելու դեպքում: